«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կմասնակցի Ուկրաինայի նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են մայիսի 25-ին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ՈՒԴԱՌ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն:
«Ես խոսել եմ Տիմոշենկոյի հետ: Նա ասել է, որ կառաջադրվի նախագահական ընտրություններին»,- ասել է Կլիչկոն՝ հավելելով, որ իր համար տարօրինակ է եղել նման բան լսել, քանի որ Տիմոշենկոն պաշտոնապես ոչ մի տեղ չի հայտարարել այդ մասին:
Կլիչկոն հույս է հայտնել, որ նախագահական ընտրարշավը արդար կանցնի՝ առանց վարչական ռեսուրսի օգտագործման:
«Ես պատրաստ եմ առաջադրվել նախագահի պաշտոնին»,- հայտարարել է Կլիչկոն:
Ավելի վաղ նա կոչ էր արել միասնական թեկնածու ընտրել «Բատկիվշչինա», ՈՒԴԱՌ և «Սվոբոդա» կուսակցությունների կողմից:






































