Կիպրոսի կառավարությունը հրաժարական է տվել՝ հայտնում է Cyprus Mail-ը:
Նախարարներն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ հրաժարականի դիմում են ներկայացրել, որպեսզի երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսին հեշտ լինի կառավարությունում վերադասավորումներ իրականացնել՝ իշխող կոալիցիայի կուսակցություններից մեկի դուրս գալուց հետո:
Նշվում է, որ նախագահը խնդրել է կառավարությանը շարունակել աշխատանքը մինչև մարտի 15-ը:
«Ես կորոշեմ, թե ինչ անել 15 օրվա ընթացքում»,- հայտարարել է Անաստասիադիսը:









































