Մշակույթի նախարարության գործունեության, մշակութային քաղաքականության հիմնական նպատակներն են՝ մշակութային ժառանգության պահպանումը, հանրահռչակումը և մշակութային արժեքների ու մշակութային կյանքի զարգացումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը:
Փոխնախարարի խոսքով՝ ՊՈԱԿ-ների հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և այդ հարցը քննարկման դրված չէ. «Ինչ որ պահի քննարկվել է հեռանկարում ՊՈԱԿ-ների օպտիմալացման հարցը, սակայն դա չի արտահայտել հանրային ակնկալիքները և ցանկությունը: Այս խնդիրը պետք է դիտարկենք կառավարության կառուցվածքի փոփոխության հարցին զուգահեռ»:
Վահե Բուդումյանի կարծիքով՝ մշակույթի նախարարությունն այս պահին կրճատման կարիք չունի. «Մշակույթի նախարարության օպտիմալացման անհրաժեշտություն չկա. հակառակը՝ հաստիքների ավելացման կարիք կա: Մշակույթի նախարարությունում աշխատում են բացառիկ լավ մասնագետներ, և նրանց աշխատանքների դադարեցումը կարող է խնդիր լինել»:
Մանրամասն՝ տեսանյութում: