Ուկրաինայի Գերագույն ռադան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտությունը, եթե Ղրիմում իրավիճակը սրվի: Ինչպես հաղորդում է news.liga.net-ը. Համապատասխան հրահանգին աջակցել է 230 պատգամավոր:
Հրահանգում նշվում է, որ Ռուսաստանն իր գործողություններով խախտում է Բուդապեշտի հուշագիրը, ինչի կապակցությամբ Ուկրաինան դիմում է երաշխավոր երկրների՝ խնդրելով նպաստել ՄԱԿ-ի մոնիթորինգին Ուկրաինայի շրջաններում, մասնավորապես Ղրիմի հանրապետությունում:
Գերագույն ռադան Ուկրաինա է հրավիրում հատուկ առաքելություն՝ ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի հովանու ներքո, ստուգելու համար, որ Ղրիմում և Ուկրաինայի այլ շրջաններում պաշտպանված են բոլոր ազգությունների և դավանանքների իրավունքները:









































