Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Ավելի լավ է զբաղվեն կոնստրուկտիվ դաշտով, այլ ոչ թե բայղուշությամբ. Անդրանիկ Քոչարյանը զգուշացնում է

«Ես անդրադառնամ այս հարցի ակունքներին։ Հիշեցնեմ հանձնաժողովի քննարկումը, պարզապես Սասուն Միքայելյանին չեն հասկացել, թե ինչ էր ասում կամ չեն ուզեցել հասկանալ։ Սասուն Միքայելյանը հնչեցրել է մի բան, որ մենք մեր թերացումները շատ արագ պետք է լուծենք, բայց այդ պրոբլեմի խորքային լուծման քննարկումը ունեցել ենք հանձնաժողովում, երբ բերել են մի նախագիծ, որի արդյունքում մեր առաջնագծի ամբողջ կառուցվածքը մի մասով մնում էր անպաշտպան։ Այդ նախագիծը պետք է ունենա լուրջ վերլուծություն։ Պետք չէր անմիջապես փորձել հերքել Սասուն Միքայելյանին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ մեր զինվորներն առաջին գիծը հազիվ են պահում ու գրեթե չեն հերիքում։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորների կողմից մշակված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախաձեռնությունը մերժվեց խորհրդարանական մեծամասնության կողմից։ Այս նախագծի քննարկման ժամանակ էր Սասուն Միքայելյանը նման հայտարարությամբ հանդես եկել։

«Հանձնաժողովում մենք ասում ենք, որ բերեք ամբողջական փաթեթը, և պաշտպանության հարցում որևէ պոպուլիզիմի դրսևորում մոռացեք, մեր հանձնաժողովը դա թույլ չի տա»,-հավելեց Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով հարցին, որ ընդդիմությունը քննադատում է իշխանությանը կադրային հարցում՝ նա նշեց, որ կադրային խնդիր աշխարհի բոլոր երկրներն էլ ունեն կադրային խնդիր․«Մենք աշխատում ենք կադրային բանկ ստեղծելու ուղղությամբ։

99թվականին ինքս զբաղվել եմ այդ բանկի ստեղծմամբ և հպարտությամբ կարող եմ ասել, որ այդ բանկի կարևոր դրսևորումը ունեցել ենք բանակում, երբ մենք ունեցել ենք զինվորականության կադրային բանկ, որը հնարավորությունները օգտագործել ենք ԶՈՒ կադրային նշանակումների պարագայում»,-հավելեց Անդրանիկ Քոչարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում