Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն իր ինստագրամյան էջում հայտարարել է սեփական վավերագրական ֆիլմի լույս տեսնելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է CNN-ը։
37-ամյա երգչուհու ֆիլմը կկոչվի Homecoming (վերադարձ տուն) և կպատմի երգչուհու անձնական կյանքի, կարիերայի և Coachella փառատոնի ելույթի մասին։
Բացի այդ Բեյոնսեն տեղեկացրել է նույնանուն ալբոմի լույս տեսնելու մասին, որի մեջ մտնում է 40 ստեղծագործություն։ Երգերը կատարվել են կենդանի ձայնով երգչուհու համերգների ժամանակ։ Սկավառակում կընդգրկվի նաև նոր Before I Let Go երգը։