Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ուսանողների բողոքի ակցիան ցրելու համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, բողոքի ցույցի մասնակիցները պահանջել են ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին:
Ակցիային մասնակցել է մի քանի հարյուր ուսանող:
Վենեսուելայում հակակառավարական ցույցերը սկսվել են փետրվարի սկզբին: Անկարգությունների հետևանքով զոհվել է 16 մարդ, ցույցերի շատ մասնակիցներ ձերբակալվել են:








































