Իրաքում սունիների և շիաների միջև բախումների հետևանքով վերջին օրերին զոհվել է 52 մարդ՝ հաղորդում է Reuters-ը:
Ինչպես նշում է գործակալությունը, երկու ավտոբուսների պայթյունի հետևանքով չորս մարդ զոհվել է Բաղդադի շիական մասում: Հաղորդվում է նաև, որ երկրի հյուսիսում ռումբ է պայթեցվել շիական շուկայում՝ խլելով երկու մարդու կյանք: Իրաքի արևմուտքում ականապատ ավտոմեքենան բախվել է բնակելի տանը, ինչի հետևանքով զոհվել է վեց մարդ:
Միևնույն ժամանակ տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ երկրի արևելքում անհայտ անձինք գնդակահարել են սունի ընտանիքի երեք անդամների: Մայրաքաղաքի սունիական թաղամասում և Սալահուդդին մարզում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է Իրաքի զինված ուժերի հինգ աշխատակից:









































