Ուրբաթ օրը երկաթուղային տրանսպորտի համահունական արհմիության աշխատակիցները երեքժամյա գործադուլ կհայտարարեն՝ ի նշան բողոքի հունական երկաթուղային օպերատոր Trainose և ROSCO վերանորոգումներ իրականացնող ընկերության սեփականաշնորհման ծրագրերի դեմ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Աշխատանքները կդադարեցվեն տեղի ժամանակով ժամը 12:00-15:00-ը (Երևանի ժամանակով՝ 14:00-17:00-ը): Արհմիության ղեկավարությունը երկաթուղային աշխատակիցներին կոչ է անում բողոք հայտնել պետական ընկերությունների վաճառքի դեմ Գույքի մասնավորեցման հիմնադրամի շենքի առջև: Այստեղ տեղի կունենա հանդիպում արհմիության ներկայացուցչի և հիմնադրամի նախագահ Կոնստանտինոս Մանիատոպուլոսի միջև:
Գործադուլին չեն մասնակցի Աթենք-Սալոնիկ-Աթենք երթուղին ապահովող երկաթուղու աշխատակիցները:









































