ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կրկին հայտարարություն է տարածել՝ Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնելով հնարավոր վտանգների մասին, փոխանցում Ermenihaber-ը։
Նախ ամերիկացիներին կոչ է արվում կրկին վերանայել Թուրքիա այցելելու ծրագրերը։ Բացի այդ, Թուրքիայի սահմանամերձ որոշ շրջաններում մեծ է ահաբեկչության և առևանգման վտանգը, իսկ երկրում շարունակվում են կամայական ձերբակալությունները։
Թուրքիա մեկնած ամերիկացիներին խորհուրդ է տրվել խուսափել առևտրի կենտրոններից և այլ մարդաշատ վայրերից։
Հայտարարությունում ընդգծվել է, որ Թուրքիայի Բաթման, Դիարբեքիր, Հաքքարի, Գազիանթեփ, Քիլիս, Մարդին, Շըրնաք, Թունջելի և Վան նահանգներում բժշկական օգնություն տրամադրելու ծառայությունը խիստ սահմանափակ է։