«Ժողովուրդ»-ը գրում է. «Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը, որ նախորդ տարվանից դադարեցրել է իր գործունեությունը, հսկայական պարտքեր ունի ե՜ւ իր աշխատակիցների, ե՜ւ պետության առաջ:
Ընդ որում, պետության առաջ ավիաընկերության պարտքը գոյացել է հիմնականում քաղաքացիներից գանձված 10 հազարական դրամ «օդի հարկը» չվճարելու արդյունքում: Ինչո՞ւ են ներում Բաղդասարովին:
«Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան` ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտարարեց, թե իրենք մտադիր չեն զիջել «Արմավիա» ընկերության` պետությանն ունեցած պարտքը և հասնելու են նրան, որ այդ գումարները ստանան: Ինչ վերաբերում է «Արմավիա»-ի նախկին աշխատակիցների պարտքերին, ըստ Մովսեսյանի՝ կառավարությունը փորձում է ելքեր որոնել`այդ հարցը լուծելու համար:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։






































