ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԵԽԽՎ մարդու իրավունքների ենթահանձնաժողովում բանաձևի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որտեղ խոսվում է Հարավային Կովկասում սեռական փոքրամասնությունների և տրասնգենդեր անձանց իրավունքների ոտնահարումների մասին։
Եվ այս նախագծում դոմինանտ հատված կա ՀՀ-ին վերաբերող: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը, անդրադառնալով խնդրին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այստեղ մտահոգվելու առիթ չունենք․ «Ինչպես պարոն Մարուքյանը ներկայացրեց, այդ զեկույցը ըստ երևույթին կքննարկվի, և կլինեն այցելություններ Հարավային Կովկասի բոլոր երկրներում, որպեսզի իրավիճակի մասին առաջին ձեռքից ինֆորմացիա ստանան։ Այս գործընթացը գտնվում է Մարդու իրավունքների ենթահանձնաժողովում, որտեղ թե՛ պարոն Մարուքյանը, թե՛ Վլադիմիր Վարդանյանը ներկայացված են, և մենք ուշադիր հետևում ենք այս զարգացումներին»,-ասաց պատգամավորը։
Ավետիսյանը նշեց, որ աշխատանքը բոլոր ուղղություններով պետք է շարունակվի, հասարակության մեջ լուրջ վախեր կան և պետք է հասարակության հետ բաց քննարկումներ տեղի ունենան նաև «տաբու» թեմաների շուրջ։