«Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի օր առաջ լուր տարածվեց, որ ԱԺ ՕԵԿ նախկին պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, դեռ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը չստանձնած, հեռացել է: Մինչդեռ, երբ 2013-ի նոյեմբերին հրաժարվում էր մանդատից, հայտարարում էին, որ պատճառը ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնն ստանձնելն է:
Հիշեցնենք, որ նրա փոխարեն ՕԵԿ-ն ԱԺ բերեց Լևոն Դոխոլյանին՝ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսային: Բոլորովին վերջերս էլ Հարությունյանը մեզ ասել էր, որ ակադեմիան իր աշխատանքները կսկսի սեպտեմբերից, ինքը հիմա ղեկավարում է շինաշխատանքները:
Անգամ նեղացել էր, երբ գրել էինք, որ մի հաստատության ռեկտոր է նշանակվել, որը ոչ միայն չի գործում, հայտնի էլ չէ, թե երբ է գործելու:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։








































