Իրինա Շեյքը հայտնի է համարձակ և գովազդային սադրիչ արշավներով։ Մոդելն առանձնանում է յուրօրինակ գեղեցկությամբ, ինչը նրան հնարավորություն է տվել դառնալու հայտնի բազում ապրանքանիշերի դեմքը։ Եվ ահա ռուս 33-ամյա մոդելի հերթական աշխատանքը. Jean Paul Gaultier-ի հայտնի Scandal օծանելիքի նոր տարբերակը կրում է Scandal a Paris անունը. բույրը ներառում է հասմիկի, մեղրի և տանձի նրբերանգներ, իսկ գովազդային արշավի գլխավոր հերոսուհին հենց Շեյքն է։
Կարճ հոլովակում ռուս մոդելը քայլում է Արամ Խաչատրյանի հայտնի վալսի ներքո «Դիմակահանդես»-ից։ Ըստ սյուժեի՝ Շեյքն իր անկեղծ կերպարով ցնցում է ենթարկում ֆրանսիական բարձրաշխարհիկ հանրությանը։

Մոդելը կադրում պատկերված է Ժան Պոլ Գոտյեի հետ, որը բռնել է նրա ոտքը։










































