Նացիստական Գերմանիայի առաջնորդի անձնական լուսանկարչի՝ Ադոլֆ Հիտլերի ավելի քան 1270 լուսանկարների թվայնացման ընթացքում ԱՄՆ ազգային արխիվի և փաստաթղթերի վարչության մասնագետ Ռիչարդ Շնայդերը նախկինում անհայտ լուսանկարներ է հայտնաբերել: Այս մասին գրում է The Washington Post-ը։
Մասնավորապես հայտնաբերվել է ֆյուրերի ամենավաղ պաշտոնական լուսանկարներից մեկը, որտեղ նա պատկերված է գերմանական հովվական շան հետ: Ըստ երևույթին, լուսանկարը արվել է 1923 թվականին:
Բացի այդ, հայտնաբերվել է նաև մի լուսանկար, որտեղ Հիտլերը նստած է սրճարանում՝ իր հետևորդներով և երկրպագուներով շրջապատված։ Կան ևս մի քանի լուսանկարներ։ Շուտով այդ լուսակարները հասանելի կլինեն համացանցում։