ԵԱՀԿ-ն անհանգստացած է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում ձևավորված իրադրությամբ, հաղորդում է Interfax-ը:
Համապատասխան հայտարարությունն արել է կազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդյե Բուրկհալթերը:
Նրա խոսքերով՝ մոտակա օրերին Ղրիմ կժամանեն Ուկրաինայում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Թիմ Գուլդիմանը և ազգային փոքրամասնությունների հարցերով գլխավոր հանձնակատար Աստրիդ Տորսը, ովքեր պետք է փորձագիտական օգնություն ցուցաբերեն ինքնավարությունում իրադրության կարգավորման գործում:








































