Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ տարիներ շարունակ, հղում անելով նախկին վարչակարգին, խոսվել է մսխումների մասին՝ բյուջեից հարյուր միլիոնավորներ դոլարներ թալանվելու մասին. «Այժմ չկա թալան. այդ վերականգնվող միջոցները ի՞նչ արտահայտություն ունեն»:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Այս տարվա 1-ին եռամսյակում բյուջեի եկամտային մասը գերակատարել ենք 11,4 մլդ դրամով, իսկ այս տարի նախատեսում ենք գերակատարել 40 մլրդ դրամով»:
Վարչապետի խոսքով՝ ինքը պետական կառավարման մարմինների միջին օղակներում դիմադրություն է տեսնում. «Եվ ես պետք է արագ հասկանամ՝ այդ դիմադրությունների պատճառը որն է՝ բովանդակայի՞ն է, թե՞ հին կապերի ազդեցություն»:
Արձագանքելով՝ պատգամավորն ասաց. «Նոր մարդի՞կ կներգրավվեն տարբեր քրեական գործերով», ինչին էլ վարչապետն ասաց. «Մեր թիրախը ոչ թե մարդիկ են, այլ պետությանը հասցված վնասը»:
Մանրամասները՝ տեսանյութում: