Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ շարունակում է քննարկվել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
«Մենք խնդիր չունենք ձեր գիտելիքները վիճարկելու. դա մեր տիրույթը չէ»,- արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ելույթին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ եթե ուզում են հարցը լուծել, ապա մեծամասնության ձեռքն է՝ կարող են լուծել, բայց եթե ուզում են հարցը ցրել՝ կարող են 6 հատ էլ հանձնաժողով ստեղծել: «Կարևոր ռեֆորմները հիմա պետք է արվեր. սա է մեր մոտեցումը: Իսկ եթե դուք կարծում եք, որ պետք է արվի 4 տարուց, դա էլ դուք գիտեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: