Ծրագրավորողները շարունակում են իրենց ռոբոտներին նոր առաջադրանքներ կատարել «սովորեցնել»:
Ամերիկյան Boston Dynamics ընկերությունը, որը մասնագիտացած է ռոբոտների ստեղծման մեջ, ստիպել է դրանց բեռնատար քաշել: Դրա մասին է վկայում Youtube-ում տեղադրված տեսանյութը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է հինգ զույգ ռոբոտների լծվածքն իր ետևից Boston Dynamics գրառումով բավականին մեծ բեռնատար քաշում:
«Այս ռոբոտները շուտով հասանելի կլինեն կիրառման լայն շրջանակի համար», – նշել են ընկերությունում:
Հարկ է ընդգծել, որ ընկերությունը ոչ միայն ռոբոտների արտադրությամբ է զբաղվում, այլև դրանց «ուսուցմամբ»: Սկզբում նրանց ռոբոտները կարողանում էին միայն քայլել և առարկաներ տեղափոխել, բայց ժամանակի ընթացքում դրանց գործողությունների շրջանակը զգալիորեն ընդլայնվել է: