Դոնեցկի «Մետալուրգ»-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից` Ռուսաստանի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը մասնակցելու համար:
Այս մասին հաղորդում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռուսաստան-Հայաստան մրցավեճը տեղի է ունենալու մարտի 5-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում:








































