Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ շարունակում է քննարկվել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
«Կառավարությունը կարող է հետագայում շտկումներ մտցնել, դա կյանքն է, այդպես պետք է լինի, բայց այսօր ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել կառավարության ցանկությունը, այն է՝ պետական կառավարման համակարգը դարձնել առավել արդյունավետ»,- իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Նա նշեց, որ իր համար այս ցանկությունը ամենակարևորն է. «Եթե կան մարդիկ, որ տարիներ շարունակ քաղաքականությունն այլ կերպ են պատկերացրել՝ դա իրենց խնդիրն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































