Ֆրանսիական AXA ապահովագրական ընկերությունը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման համար 10 մլն եվրո կհատկացնի։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում։
«AXA-ն, որը Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանության աջակցության մարդասիրական ավանդույթներ ունի, իր վաստակը կներդնի Նոտր Դամ դե Պարիի վերականգնման մեջ՝ միջոցներ հանգանակող արշավին 10 մլն եվրո հատկացնելով, ինչի մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը»,-ընդգծել են ընկերությունում։
AXA-ն հայտնել է, որ ավելի վաղ քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն է հատկացրել երկու կապալառու ընկերության, որոնք աշխատել են Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգման շուրջ։
Ընկերությունում նաև նշել են, որ արվեստի բնագավառում ապահովագրությամբ զբաղվող իր ստորաբաժանումը «մասնակցություն ունի Նոտր Դամում կոնկրետ արտեֆակտների և արարողակարգային օբյեկտների ապահովագրության հարցում»։