Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Հայաստանի «վտարանդի կառավարությունը»

Հայտնի դարձավ, որ պաշտոնական դիրքի չարաշահման և կոռուպցիոն սխեմաների համար մեղադրվող ԴԱՀԿ նախկին պետ, նախկին ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանը գտնվում է Մոսկվայում: Պողոսյանի հանդեպ հայտարարված է հետախուզում, Հայաստանի դատարանը նրա խափանման միջոցը կալանքն ընտրելու որոշում է կայացրել, սակայն այդ որոշումը, փաստորեն, հնարավոր է իրագործել միայն նրան Ռուսաստանում ձերբակալելու և Հայաստան տեղափոխելու դեպքում: Այն էլ, եթե պարզվի, որ նա չունի ՌԴ քաղաքացիություն և միայն Հայաստանի քաղաքացի է: Այսինքն, եթե չլինի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեպքը, երբ պարզվեց, որ Ռուսաստանում Մարտի 1-ի քննությունից թաքնվող Հարությունյանը ՌԴ քաղաքացի է և փաստորեն ազատվել է պատասխանատվությունից:

Ստացվում է, որ Ռուսաստանը դառնում է Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր պաշտոնյաների և ներկայացուցիչների «քաղապաստարան»: Սկզբունքորեն, այդ հանգամանքը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այն, որ այդ համակարգը գործել է հենց Ռուսաստանի գերագույն գլխավոր հովանու ներքո: Հովանավորությունը փաստորեն շարունակվում է, և այդպես շարունակելու դեպքում բացառել պետք չէ, որ մի քանի ամիս կամ մեկ-երկու տարի անց Մոսկվայում սկսի գործել Հայաստանի «վտարանդի կամ ստվերային կառավարություն» կամ, ընդհանրապես, Հայաստանի «այլընտրանքային իշխանություն», որը կդրվի Հայաստանի նկատմամբ ռուսական որևէ կայսերական հավակնության գաղափարական հիմքում, անհրաժեշտության դեպքում, ռուսական ուժերի միջոցով այդ կառավարության մուտքը Հայաստան ապահովելու համար:

Սա, իհարկե, ներկայումս թվում է անլուրջ կամ հիպոթետիկ մի սցենար, հատկապես, որ Ռուսաստանն ինքը ներկայումս կանգնած է լրջագույն խնդիրների առաջ: Մյուս կողմից, սակայն, դրանով հանդերձ, երբեք չի խանգարի ձեռքի տակ ունենալ գործիքներ, որոնք կարող են պետք չգալ տարիներով կամ տասնամյակներով, սակայն հանկարծ անհրաժեշտության և կիրառման հնարավորության դեպքում ձեռքի տակ ունենալը երբեք չի խանգարի: Կխանգարի՞ դա հայ-ռուսական հարաբերությանը: Այդ հարցի պատասխանը պետք է տա, թերևս, Հայաստանի հանրությունը, սկզբունքորեն իր դիրքորոշումն արտահայտելով խնդրի վերաբերյալ, ու թերևս նաև հանրային ինստիտուտներից բացի, պետք է իրենց գնահատականը արտահայտեն քաղաքական ուժերն ու միավորները, մասնավորապես խորհրդարանում ընդգրկված՝ «Իմ քայլը» մեծամասնությունը, «Լուսավոր Հայաստանը» և ԲՀԿ-ն: Իհարկե տարբերակ է այն, որ դա չդիտվի խնդիր և այն, որ Հայաստանի նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչները Հայաստանում օրենքի հետ խնդիր ունենալու պարագայում ապաստանում են Ռուսաստանում, դիտվի շատ նորմալ, առանձնապես որևէ խնդիր չառաջացնող երևույթ: Դա, իհարկե, քաղաքական դիրքորոշման հարց է, բայց առնվազն հանրային մակարդակում նոր Հայաստանի արձագանքը պետք է լինի թերևս հստակ ու աներկբա, որի շնորհիվ նաև պետք է քաղաքական գնահատականի և դիրքորոշման պատասխանատվության տակ հայտնվեն իշխանությունն ու քաղաքական ուժերը:

Դա շատ ավելի լայն քաղաքական հարց է, քան զուտ միայն նախկին որևէ պաշտոնյայի արտահանձնումն ու պատասխանատվությունն օրենքի առաջ: Նրանց հենց այնպես չէ, որ պատսպարում են որևէ տեղ, տվյալ դեպքում Ռուսաստանում: Ընդ որում պետք չէ բացառել իհարկե, որ դա կարող է ունենալ նաև հակառակ նշանակություն, երբ Մոսկվան կդիտարկի արտահանձնումը որպես Հայաստանի հետ անհրաժեշտության դեպքում պայմանավորվելու տարբերակ: Բայց անգամ այդ տարբերակի համար Հայաստանը պետք է իր հանրային ու քաղաքական հստակ գնահատականն ունենա երևույթի նկատմամբ ընդհանրապես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում