Tuesday, 30 06 2026
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները

Իշխանության վարկանիշը մսխվում է իր կադրերով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Հարգելի՛ Մարուքյան, Դուք մասնակցել եք ԵԽԽՎ նստաշրջանին, այս անգամ անցյալից տարբերվող վերաբերմունք կա՞ր Հայաստանի նկատմամբ, որպես ժողովրդավար ճանապարհով իշխանություն ընտրած երկիր:

– Միանշանակ տարբերությունը շատ էր. շատ մեծ ակնկալիքներ կան Հայաստանից՝ որպես նոր ձևավորված, առանց ցնցումների, առանց բռնության ու առանց արյան հեղափոխություն իրականացրած իշխանություն ունեցող երկրի, և այդ սպասումները դրական լիցքեր էին հաղորդում, սա և՛ ուրախալի է, և՛ մեծ պատասխանատվություն է մեզ համար:

Վարչապետի ելույթը ճի՞շտ շեշտադրումներով էր կառուցված:

– Առաջին հատվածը կարելի էր նվիրել ռեֆորմներին, երկրորդը՝ Արցախի հիմնախնդրին, բայց վարչապետը մեծ տեղ հատկացրեց անցած ճանապարհին, մի լավ բան կար, որ նա արեց, դա վերաբերում էր ԵԽԽՎ դերին՝ իրեն ձերբակալությունից ազատելու և չկալանավորելու հարցում: ԵԽԽՎ-ի համար կարևոր է նման ուղերձ ստանալը, քանի որ կազմակերպությունը ճգնաժամի մեջ է: Հարցերին պատասխանելն էլ նորմալ անցավ, բացասական որևէ բան չկար:

– «Քաղաքացու օր» օրինագծին ձեր խմբակցությունը կողմ է քվեարկել:

– Մենք ազատ ենք թողել, եթե այստեղ լինեի, ես դեմ կքվեարկեի: Դա այն հարցը չէր, որի դեմ կռիվ պետք է տայինք: Ես կարծում եմ՝ 365 օրերն էլ քաղաքացու օրերն են, իշխանության գալու օրը կամ նախորդ իշխանության հրաժարականի օրը քաղաքացու օր դարձնելը վիճարկելի է… Ոչ թե իշխանությունը պետք է ինքն իրեն ֆետիշացնի, այլ պետք է թողնի, որ ժողովուրդը, գուցե ապագա իշխանությունները գնահատական տան և մեծարեն: Փոփոխությունն արժևորված է բոլորիս կողմից, բայց քաղաքացին պետք է ավելի լավ ապրի, որ արժևորի, լոզունգներով չենք կարող հավատացնել, որ արդեն լավ են ապրում:

Դուք հպատակ տերմինն օգտագործե՞լ եք հարցազրույցում:

– Մանիպուլյացիա է արվել, փորձեցին դա օգտագործել մեր դեմ, նաև վարչապետին այդ մասին հարց տվեցին: Ես ասել եմ, որ քանի դեռ Հայաստանի քաղաքական տիրույթում քաղաքացիները կփնտրեն փրկիչներ, նրանք քաղաքացու հոգեբանություն չունեն, այլ հպատակի հոգեբանության մեջ են: Ստոր մանիպուլյացիա է կատարվել, իբրև թե քաղաքացիներին հպատակ եմ անվանել… Մենք համակարգային ռեֆորմների ջատագովն ենք և համակարգային ռեֆորմների ենք մղում իշխանությանը՝ մեր լոբբինգով, մեր գործով, մեր նախագծերով, փորձով աջակցելով: Եթե այդ ռեֆորմները տեղի ունենան, ժողովրդավարական համակարգը ձևավորվի, մենք միայն էմոցիաների մակարդակում չենք ունենա ժողովրդավարական երկիր:

– Ինչպես այսօր ԱԺ-ում է:

– ԱԺ-ի էմոցիաները միշտ էլ լինելու են: ԱԺ-ն միատարր չէ, զարգացման հիմքը նաև տարբերությունն է: Քաղաքականությունը նաև էմոցիոնալ գործունեություն է:

– Ինչո՞վ է պայմանավորված մթնոլորտի նյարդայնությունը, մանրուքից մեծ աղմուկ բարձրացնելը:

– Հենց այսօր ԱԺ-ում մի կաթիլ մեղրի պատմություն էր… Նպատակային վիրավորանքներ են հնչում, լեզվական սայթաքումներ չեն: Մենք ո՞ւմ ենք թույլ տվել մեզ վիրավորել, որ նոր իշխանություններին թույլ տանք: Մեզ հասցեագրված ցանկացած մանիպուլյացիա, վիրավորանք, մեղադրանքներ, որոնք փաստարկված չեն, դա նաև վիրավորանք ու մեղադրանք է մեզ աջակցողներին ու ընտրողներին, եթե նրանց շահերը չենք կարողանալու պաշտպանել, էլ ինչի՞ համար ենք քաղաքանության մեջ:

Ինչո՞ւ են ձեզ հիշեցնում մեկ տարի առաջ արված հայտարարությունը:

– Մենք տարբեր կերպ ենք մտածել մեկ տարի առաջ էլ և հիմա էլ: Մեկ տարի առաջ կոչ էի անում, որ արյուն չթափվի, և այդ կոչերը իրենց դերն ունեցել են երկու կողմերի համար էլ… Մենք այն քաղաքական ուժն ենք, որ օրը մի բան չենք ասում, միշտ նույն բանն ենք ասում և հետևողական ենք, տեր ենք մեր ասածներին… Մեր կենսագրությունը պարզ է, ջինջ: Եթե սխալ բան արած լինեինք, քաղաքական արենայում չէինք լինի:

– Ինչքան էլ ձեզ վերագրեն նախկին իշխանությունների հետ որոշ առնչություններ:

– Ամենաշատն իրենց են վերագրել նախկին իշխանությունների հետ որոշ առնչություններ: Իրենք եկան իշխանության, մեզ են վերագրում, վաղը մենք դառնանք իշխանություն, մեզ չեն վերագրի, եղած ընդդիմությանը կվերագրեն, այդ տխմար դիսկուրսին վերջ պետք է տրվի: Փոխանակ խոսելու երկիրն առաջ տանելու մասին, շարունակում են հին խոսակցությունները, որովհետև տեսլական չունեն, ծրագիր չունեն: Մեկ տարի առաջ իրենք էլ խոստանում էին, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն պետք է լինեն. եղա՞ն, չեղան: Ես բան չեմ խոստացել, որ չեմ արել: Երբ որ իշխանությունն ունի բարձր ռեյտինգ, ցավոտ ռեֆորմներն այդ ժամանակ պետք է անել, ժամանակը գնում է: Ժամանակը ծախսում ենք անիմաստ խոսակցությունների վրա, ռեֆորմներ անելու ժամանակն է: Երբ որ վարկանիշի անկում լինի, ռեֆորմ անելը դժվար կլինի:

– Բնականոն ճանապարհը մի բան է, այդ անկմանը նպաստելը՝ մեկ այլ բան:

– Անկմանը նպաստում է հենց ինքը՝ իշխանությունը՝ իր գործողություններով: Այսօր իշխանության դեմ ամենամեծ հակափիար անողն իշխանությունն է՝ իր կադրերով: Այս իշխանությունն ունի մի մարդ, որ ունի վարկանիշ, նա Նիկոլ Փաշինյանն է, և կադրերը մսխում են այդ մեկ մարդու վարկանիշը, որովհետև իրենք վարկանիշ չունեն: Վարչապետը լավ ռեֆորմ անի, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նրա կողքին կանգնած է… Ռեֆորմներ պետք է արվեն, չենք կարող կանգ առնել: Մենք պետք է առաջ գնանք, բայց Հայաստանում զբաղված են անցյալի մեջ քուջուջ անելով: Իմ անցյալը սերտորեն իրենց անցյալի հետ է կապված, եթե վիճարկելու բան կա, անձամբ վիճարկում եք ձեր անցյալը, որոշեք:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում