Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

«Հայաստանում հիվանդանոցներն արտադրական ձեռնարկությունների են վերածվել»

Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների մեջ է նաև պարտադիր բժշկական ապահովագրությունը: Կառավարությունն արդեն իսկ հանձնարարել է պետական առողջապահական գործակալությանը՝ համապատասխան հայեցակարգ մշակել, որը ըստ հայտարարվածի՝ 2015 թվականից ուժի մեջ կմտնի:

Այս ծրագրի հետ կապված՝ կան մտավախություններ, ըստ որոնց՝ կստեղվծվի մի միջավայր, որտեղ ապահովագրական ընկերություններն ու մասնավոր կլինիկաները պայմանագրեր կկնքեն և կզբաղվեն բիզնեսով, որի արդյունքում երկրորդական պլանում կմնա մարդու առողջությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, պատասխանելով մեր հարցին, նշեց, որ չի բացառվում՝ ապահովագրական ընկերությունները և կլինիկաները կարող են պայմանագրեր կնքել և հիվանդներին ուղղորդել. «Ցանկացած բնագավառում, որտեղ կան ֆինանսներ և կան պայմանագրային փոխհարաբերություններ, իսկ ապահովագրությունը պայմանագրային փոխհարաբերություններ է նախատեսում, կոռուպցիոն ռիսկերն առկա են»:

Նա նաև նորմալ չի համարում այն փաստը, որ օր օրի մասնավոր կլինիկաներն ավելանում են. «Մեր երկրում առանց այդ էլ շատ-շատ են հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող կառույցները: Ինքնին հիվանդանոցային համակարգը շատ թանկարժեք է, և մեր երկրում դրա համար վճարում է պետությունը և քաղաքացին: Հիվանդանոցին պետական պատվերներ կան, որոնց համար վճարում է պետությունը: Այսինքն մենք նոր հիվանդանոցներ բացելով՝ ազդում ենք թե՛ բյուջեի, թե՛ բնակչության վրա»:

Խոսելով օրեր առաջ բացված «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մասին՝ մեր զրուցակիցը, նկատի ունենալով բացման ընթացքում ներկա գտնվողներին, եկավ այն եզրակացության, որ առաջիկայում պետական պատվերն էլ կտրամադրվի այդ հիվանդանոցին: Նա ասաց, որ նոր կլինիկա կառուցելու անհրաժեշտություն չի տեսնում, փոխարենը կցանկանար եղածն արդյունավետ օգտագորել, պետպատվերից օգտվող ևս մեկ կառույց չավելացնել:

Նրա համար ընդունելի կլիներ, եթե նոր կլինիկայի փոխարեն առաջնային բուժօգնության ծառայություն բացվեր, որը կզբաղվեր հիվանդությունների վաղ ախտորոշմամբ, հայտնաբերմամբ և կանխարգելմամբ. «Երևան քաղաքում հիվանդանոցներն իրենց հզորությունով երկու անգամ գերազանցում են մեր պահանջարկը: Հիմա դարձել է մոդայիկ, օլիգարխներն ասում են՝ ո՞նց, ես էլ հիվանդանոց չունենա՞մ, Սամվել Ալեքսանյանը ունի հիվանդանոց, հիմա այս մյուս պատգամավորն է ասում՝ բա ես էլ չունենա՞մ: Վաղը մեկ այլ պատգամավոր կորոշի ուենալ»:

Ըստ նրա՝ բուժօգնությունը դառնում է ոչ թե անհրաժեշտություն, այլ ինչ-որ մոդայիկ քայլ, և այդ հիվանդանոցները դառնում են բեռ՝ երկրի, տնտեսության և բնակչության համար: Մի կողմից՝ երկրում օպտիմալացման ծրագիր է իրականացվում, միացվում են բուժհիմնարկները՝ արդյունավետ համակարգ ունենալու համար, մյուս կողմից՝ անընդհատ հիվանդանոցներ են «բուսնում». «Մեր երկրին այդքան բուժհիմնարկ և այդքան բժիշկ պետք չէ, բուժհիմնարկներն էլ են երկու անգամ ավել, քան մեր երկրի կարիքներն են: Բացի այդ, անհավասարաչափ են բաշխված բուժաշխատողները, հիմնական մասը Երևանում է, իսկ մարզերում մասնագետների քաղց ունենք»:

Նրան նաև հետաքրքրում է, թե ինչի համար են տեղամասային պոլիկլինիկաները, եթե մարդիկ միանգամից հիվանդանոց են դիմում: Քաղաքակիրթ երկրներում առաջնային բուժօգնության մակարդակում 80-85 տոկոս հիվանդությունները բուժվում են, բայց մեզանում հակառակ պատկերն է: «70 և ավելի տարիների մենթալիտետը բերել է նրան, որ մենք հիվանդանոցներ ենք սիրում գնալ: Աշխարհում ոչ մի քաղաքակիրթ երկրում մարդը չի գնում հիվանդանոց, ասի՝ տեսեք, ես հիվանդ եմ, ինձ բուժեք: Հիվանդանոցի դռները փակ են, միայն ընտանեկան բժշկի ուղեգրով են գնում, իսկ մեզ մոտ հիվանդանոցները արտադրական ձեռնարկությունների են վերածվել»,-հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում