Մոսկվայի ռեստորաններից մեկում ոստիկանությունը «օրենքով գողերի» հանդիպման ժամանակ ձերբակալել է 10 մարդու: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ-ից:
Գերատեսչության տվյալով՝ իրավապահներին հայտնի է դարձել, որ Մոսկվայի հարավարևմտյան վարչական շրջանի հյուրանոցներից մեկում ծրագրվում է հանցագործ կառույցների ներկայացուցիչների հանդիպում: Հանդիպման նպատակն է քննարկել մի շարք հարցեր, որոնք վերաբերում են գործողությունների կոորդինացմանն ու ազդեցության ոլորտին:
Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, հանդիպման են եկել 4 «օրենքով գողեր» ՝ Նովոսիբիրսկի հանցագործ շրջանակներից, ինչպես նաև Տվերսկի, Մոսկվայի մարզերի ու Կարաչևո-Չերկեսիայի հանրապետության բնակիչներ:
Հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձինք տարվել են ոստիկանություն: Ստուգվում է նրանց առնչությունը Ռուսաստանի տարածքում կատարված հանցագործություններին:









































