Առաջիկա հանգստյան օրերից սկսած այցելուների համար կբացվի Հին Երուսաղեմում գտնվող հին թուրքական Քիշլե բանտը: Այն կառուցվել է դեռևս 19-րդ դարի կեսին Դավիթի աշտարակից ոչ հեռու: Այս բանտը շատ վատ համբավ է ունեցել, ինչի մասին հայտնի է եղել Միջերկրածովյան ողջ ավազանում: Բանտի տարածքում ժամանակին իրենց ռազմական ստորաբաժանումներն են տեղակայել թուրքերը, բրիտանացիներն ու հորդանանցիները, երբ Երուսաղեմը եղել է նրանց տիրապետության տակ: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Վերջին 50 տարիների ընթացքում բանտը փակ է եղել այն վերականգնելու համար նախատեսված գումարների սղության պատճառով: Բանտը կբացվի երեք շաբաթով շվեդական մի խմբի համար՝ Երուսաղեմի մշակութային սեզոնի բացման ժամանակ: Խումբը պատրաստվում է այստեղ ելույթներով հանդես գալ:










































