Twitter միկրոբլոգների ցանցում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուղերձներն այսօր կարդում է ավելի քան 12 մլն մարդ: Այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն:
Մեծամասնությունը (4.897 մլն օգտատեր) նրա թվիթերյան էջը կարդում է իսպաներենով: Ժողովրդականությամբ երկրորդը անգլերեն տարբերակն է (4.7 մլն), այնուհետև՝ իտալերեն տարբերակը (1.527 մլն): Դրանց հաջորդում են պորտուգալերեն և ֆրանսերեն (243 հազարական), լատիներեն (218 հազար), լեհերեն (188 հազար), գերմաներեն (174 հազար) և արաբերեն տարբերակները (113 հազար):
Ֆրանցիսկոս պապն իր առաջին հաղորդագրությունը @Pontifex էջում տեղադրել էր մարտի 17-ին, երբ էջի ընդհանուր լսարանը կազմել է 3.3 միլիոն օգտատեր:









































