Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլի-Փիթը փոխել է ազգանունը: Այժմ նա կրկին Ջոլի է, հաղորդում է US Weekly-ը:
Ազգանվան փոփոխության մասին հայտնի է դարձել դատարանի փաստաթղթերի շնորհիվ, որտեղ ընթացել է 43-ամյա Ջոլիի և 55-ամյա Բրեդ Փիթի ամուսնալուծության վարույթը:

Դերասանները պաշտոնապես բաժանվել են ապրիլի 15-ին: Ջոլին և Փիթը դեռ պետք է ավարտեն գույքի բաժանման և վեց երեխաների խնամակալության վերաբերյալ բանակցությունները:
Ավելի վաղ, ապրիլի սկզբին, հաղորդվում էր, որ դերասանուհին միտումնավոր ձգձգում է ամուսնալուծության գործընթացը՝ ցանկանալով ամուսնուն վերադարձնել ընտանիք:
Ջոլին և Փիթն ամուսնացել են 2014 թ.-ի օգոստոսին, իսկ մինչ այդ նրանք միասին ապրել են տասը տարի:









































