Օրերս Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդ Գուստավի ու ու թագուհի Սիլվիայի փոքր դուստրը՝ Մադլենը, աղջիկ է ունեցել. նրան անվանակոչել են Լեոնոր Լիլիան Մարիա:
Աղջկան տրվել է արքայադստեր տիտղոս, Գատլանդի դքսուհի: Այս մասին նախօրեին հայտարարել է պալատական գերատեսչությունից, հայտնում է The Local-ը:
Ինչպես հայտարարված էր, աղջկա մկրտությունը տեղի կունենա ամռանը Slottskyrkan պալատական եկեղեցում:
Աղջիկը լույս աշխարհ է եկել փետրվարի 20-ին Նյու Յորքում: Նրա ծնվելու մասին հաղորդել էր Շվեդիայի թագավորական պալատի կայքը:
Արքայադուստր Մադլենն ամուսնացել է ամերիկացի ֆինանսիստ Քրիստոֆեր Օ՛Նիլի հետ անցած ամռանը:













































