Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն հանդես Է եկել միջազգային խորհրդաժողով գումարելու առաջարկությամբ, որպեսզի միջոցներ հանգանակվեն Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը լրջորեն տուժել Է ապրիլի 15-ի երեկոյան սկսված հրդեհի հետեւանքով: Իդալգոն համապատասխան գրառումն ապրիլի 16-ին արել Է Twitter-ում: «Ես առաջարկում եմ առաջիկա շաբաթներին դոնորների խոշոր միջազգային խորհրդաժողով կազմակերպել ամբողջ աշխարհի մեկենասների հետ, որը ես պատրաստ եմ ընդունել քաղաքապետարանում, որպեսզի տաճարի վերականգման համար անհրաժեշտ միջոցներ հավաքենք»,-գրում Է նա