Աբովյան քաղաքի բնակչուհի Ալվարդ Ներսեսյանն այսօր կառավարության մոտ էր եկել՝ ներկայացնելու իր ընտանիքի խնդիրները:
Նա պատմեց, որ 10 տարուց ավել է՝ Աբովյան քաղաքում ապրում են վարձով: Որդին ամուսնացել է, ունի չորս անչափահաս երեխա: Թեև ինքն ու որդին աշխատում են, սակայն չնչին գումաներով ընտանիքը չի կարողանում գոյատևել:
«Որդուս մի երեխան թոքաբորբից մահացավ, ես չեմ ցանկանում, որ լույսի նման մյուս թոռնիկներիս կորցնեմ»,- լաց լինելով ասաց կինը՝ հավելելով, որ մյուս թոռնիկին օրերս քթի արյունահոսությամբ տեղափոխել են հիվանդանոց, բժշիկները այցելել են և ասել, որ այստեղ անհնար է ապրել:
«Դիմել ենք քաղաքապետին, սակայն նրա տեղակալները հրաժարվել են հանրակացարանում մի փոքր անկյուն տալ, ասել են, որ անգամ հինգ հազար դրանով չեն կարող օգնել»,-հավելեց կինը:
Նշենք, որ Աբովյանի քաղաքապետը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ Կարապետ Գուլոյանը:









































