Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Մնաց, որ դրանք էլ վարկաբեկվեն

Այս օրերին լրահոսում հաճախակի են հայտնվում տեղեկություններ այն մասին, թե Տիգրան Սարգսյանը այս մարզում է 300 մարդու ՀՀԿ անդամատոմս հանձնել, այն մյուս մարզում է 300 մարդու անդամատոմս հանձնել:

Հետաքրքրական է, որ մինչև հոգու խորքը բարեփոխումների մեջ խրված վարչապետը ժամանակ է գտնում ՀՀԿ-ական անդամատոմսեր բաժանելու համար: Բայց, նաև հասկանալի է, որ այդպես է պահանջում քաղաքական իրավիճակը: Խնդիրն այն է, որ չնայած համեստությանը, առերևույթ հնազանդությանը, խորհրդարանական ընտրությանը Տիգրան Սարգսյանի առաջատարության հարցը գրեթե լուծված է՝ նախընտրական ցուցակը գլխավորելու է նա: Հետևաբար պետք է կուսակցությունում աստիճանաբար բարձրացնել նրա դերը: Եվ ահա կուսակցական անդամատոմսերի հանձնման այս արարողությունը միտված է այդ խնդիրը լուծելուն՝ այսինքն, ՀՀԿ-ի մուտքի թույլտվություն տալիս է Տիգրան Սարգսյանը, ոչ թե ասենք մեկ այլ մարդ, այդ թվում Հովիկ Աբրահամյանը:

Սակայն խնդդիրը այստեղ այն է, որ Տիգրան Սարգսյանը կուսակցությունում իր դերը բարձրացնում է այնպես, ինչպես որ ընդունված է հայկական ավանդական տարբերակով՝ այսինքն գլխաքանակ ես հավաքում և եթե դա քեզ մոտ ստացվում է, ապա կնշանակի դու առաջատարն ես: Հենց դրա համար էլ Տիգրան Թորոսյանին ԱԺ նախագահի պաշտոնում փոխարինեց Հովիկ Աբրահամյանը՝ Թորոսյանը չէր կարողանում գլխաքանակ հավաքել, իսկ ահա Աբրահամյանը կարողանում էր և քվորում ապահովում երբ պետք էր:

Ու Տիգրան Սարգսյանն, որ հայտարարում է իբր գլխի պարունակությանը, ոչ թե քանակին նախապատվություն տալու մասին, ներկայումս ընկած է գլխաքանակի հետևից և ընտրություններին ընդառաջ հանրապետականացնում է մարզային երիտասարդությանը: Եվ գրեթե անկասկած է, որ ինչքան մոտենան ընտրությունները, այդքան Տիգրան Սարգսյանն ավելի է տուրք տալու իշխանական կուսակցական ավանդույթներին, այլապես Հանրապետականում նրա առաջնորդությունը որևէ մեկը չի ընկալի, փոխարենը կսկսեն կասկածել Սերժ Սարգսյանի առաջնորդության նպատակահարմարությանը:

Որևէ խնդիր չկա իհարկե, որ ՀՀԿ անդամ Սարգսյանն իրեն պահում է իսկական ՀՀԿ-ականի պես: Պարզապես թող նա այդ ամենով զբաղվի ոչ Հայաստանի տնտեսության և բիզնես միջավայրի հաշվին, այլ թող հրաժարական տա ու գնա իր համար անդամատոմսեր բաժանի ինչքան սիրտն ուզում է, իսկ նրա փոխարեն թող լինի մի վարչապետ, որը իշխանական համակարգի անհաջող քողածածկ լինելու փոխարեն կփորձի պրակտիկ տնտեսական քաղաքականություն վարել երկրում և մի փոքր մեղմել սոցիալ-տնտեսական գերլարված իրավիճակը:

Այլապես Տիգրան Սարգսյանն արդեն վաղուց անցել է այն սահմանը, որից այն կողմ Հայաստանում արդեն վարկաբեկվում են նաև գիտելիք, ինտելեկտ, բարեփոխում հասկացությունները: Մինչդեռ դրանք մեզ դեռ շատ են պետք գալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում