Հեռուստաաստղ և բարձրաշխարհիկ տիկին Քլոե Քարդաշյանը տոնել է դստեր՝ Թրուի առաջին տարեդարձը: Հյուրերի թվում եղել են նրա ավագ քույրերը՝ Քիմը և Քորթնին՝ իրենց երեխաների հետ: Փոքր քույրերը՝ Քենդալ և Քայլի Ջեներները բացակայել են. այդ ժամանակ երկուսն էլ զվարճացել են Coachella երաժշտական փառատոնին:
Քլոեն հրավիրել է նաև դստեր հորը՝ իր նախկին ընկերոջը՝ Տրիստան Թոմփսոնին, որից վերջերս հեռացել էր նրա դավաճանության պատճառով: Բասկետբոլիստը սիրավեպ է սկսել Քայլի Ջեների լավագույն ընկերուհու՝ Ջորջին Վուդսի հետ: Քարդաշյանը և Թոմփսոնը արդեն երկու ամիս չեն շփվում: Սակայն, Քլոեն ասում է, որ, անկախ ամենից, նա չի ցանկանում Տրիստանին ջնջել իրենց երեխայի կյանքից:

34-ամյա Քլոեն բազմաթիվ փուչիկներով և զարդերով ճոխ միջոցառում է կազմակերպել: Քլոեն և Թրուն նման երկնագույն հանդերձանք են կրել:
Ընդ որում, մեկամյա աղջիկը մնացել է առանց նվերների: Ըստ Metro պարբերականի, նրա ստացած բոլոր նվերները մայրը նվիրաբերել է Լոս Անջելեսում գտնվող մանկական հիվանդանոցին: Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ Թրուն դժվար թե որևէ բանի կարիք ունենա:


.jpg)










































