Մարտի 1-ից «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից 18:00-ը:
«ՏաԹևեր»-ն աշխատում է շաբաթը 6 օր, բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ ճոպանուղում պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվում:
Տոնական երկուշաբթի և Հայ առաքելական եկեղեցու տոներին հետևող և ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով:
Լուսանկարը՝ Photolure-ի










































