ԱՄՆ Տամպ քաղաքի (Ֆլորիդա նահանգ) բնակիչ Քեյթ Լուկասը ձերբակալվել է հեռախոսային խուլիգանության համար: Ինչպես հաղորդում է Fox News հեռուստաալիքը, 10 տարվա ընթացքում տղամարդը շուրջ 3000 անգամ զանգահարել է ոստիկանություն, ընդ որում՝ նրա զանգերը կապված չեն եղել արտակարգ հանգամանքների հետ՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Հիմնականում նա զանգահարել և գանգատվել է ոստիկանության աշխատանքից: Ասում էր, որ կարող է մեզ զանգահարել, երբ ցանկանա, քանի որ հարկեր է վճարում և ունի դրա իրավունքը»,- ասել է Տամպի ոստիկանական վարչության ներկայացուցիչը:
Ոստիկանների համբերության բաժակը լցվել է, երբ չորեքշաբթի Լուկասը զանհագարել է երեք անգամ և բղավելով ասել, որ զանգահարում է 10 տարի և պատրաստվում է անել դա ևս այդքան:
Լուկասին հսկողության տակ են վերցրել, սակայն ազատ են արձակել նույն օրը: Դատարանը վճռել է, որ մարդը կարող է 911 զանգահարել միայն իրական վտանգի դեպքում, հակառակ դեպքում կձերբակալվի և ազատազրկման կդատապարտվի:









































