Դերասան և երաժիշտ Դոնալդ Գլովերը, որը նաև հայտնի է Childish Gambino անունով, անվճար սպորտային կոշիկներ է բաժանել Կալիֆոռնիայում անցկացված Coachella երաժշտական փառատոնի այցելուներին, հաղորդում է Hypebeast-ը:
Փառատոնի այցելուներից ոմանք իրենց iPhone-ներին AirDrop-ի միջոցով ծանուցումներ են ստացել. նրանց հեռախոսների էկրաններին Adidas ապրանքանիշի սպորտային կոշիկներ են հայտնվել:
Նրանք, ովքեր թույլատրել են ֆայլերի փոխանցումը, հաղորդագրություն են ստացել, որ մեկ ժամվա ընթացքում սպորտային կոշիկների անվճար զույգը կարող են ստանալ վինտաժային շուկայում: Սպորտային կոշիկները ստեղծվել են ընկերության և երաժշտի համագործակցության շրջանակներում և դեռ վաճառքի չեն հանվել:
AirDrop-ը թույլ է տալիս ֆայլեր փոխանցել Apple-ի սարքերի միջև Bluetooth-ի կամ Wi-Fi-ի միջոցով:
https://www.instagram.com/p/BwKdqK5gtYG/?utm_source=ig_embed









































