ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ֆերմերը մահացել է կազուարի կողմից հարձակման ենթարկվելուց հետո, հաղորդում է The Gainesville Sun պարբերականը Facebook-ի էջում:
Ոստիկանության տվյալներով, թռչունը հարձակվել է ֆերմայի տիրոջ վրա, երբ նա մտել է դրանց համար նախատեսված հատուկ վանդակը:
Փրկարարները ենթադրում են, որ 75-ամյա տղամարդը պատահաբար սայթակել է և ընկել գետնին: Այդ պահին կազուարը նրան հարվածել է իր ճանկերով:
Կազուարը մեծ անողնուց թռչուն է, որն ապրում է Ավստրալիայում և հարակից կղզիներում։ Կազուարը մեծությամբ աշխարհի երկրորդ թռչունն է ջայլամից հետո, բարձրությունը հասնում է մինչև 1.8 մետրի, քաշը մինչև 80 կգ և կարող է մինչև 50կմ/ժ արագություն զարգացնել։ Կազուարին կարելի է ճանաչել գլխին ունեցող սաղավարտով։ Դրանք համարվում են աշխարհի ամենավտանգավոր թռչունները:









































