Բոսնիացի սերբերի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչն այսօր հեռացվել է Հաագայում միջազգային քրեական դատարանի դահլիճից այն բանից հետո, երբ սկսել է հակաճառել դատավորին, որը կարդացել է նրա մեղադրականը: «Ոչ, ոչ, ես չեմ պատրաստվում այդ ամենը լսել առանց փաստաբանի»,- ասել է Մլադիչն այդ ժամանակ: «Ո՞վ եք դուք: Դուք չէ, որ ինձ շնչել եք թույլատրում»,- ասել է Մլադիչը:
Մլադիչը չի պատասխանել դատավորի և ոչ մի հարցի, քանի դեռ իրեն չեն թույլատրել հանդիպել իր ռուսաստանցի փաստաբանի հետ: Այսօր դատարանը մերժել է այդ փաստաբանին պաշտպանել Մլադիչի շահերը: Reuters գործակալությունն այսօր տեղեկացրել է, որ, Մլադիչի ասելով, ինքը չի մտնելու դատարանի դահլիճ, քանի դեռ չունի իր ուզած փաստաբանները:









































