Վենեսուելայում զանգվածային բողոքի ակցիաների և անկարգությունների հետևանքով վնասվել է նախկին նախագահ Ուգո Չավեսի արձանը՝ այն մնացել է առանց գլխի:
Միջադեպը տեղի է ունեցել Տաչիրա նահանգի Սան Անտոնիո քաղաքում: Ցուցարարները հասել են քաղաքի հրապարակներից մեկում տեղադրված Չավեսի վիթխարի չափերով կիսանդրիին՝ չնայած քաղաքում զինծառայողների ուժեղացված ներկայությանը: Գլխատված արձանի լուսանկարներն արդեն հայտնվել են սոցցանցերում՝ հայտնում է RIA Novosti-ն:
Տաչիրայում ներկայում մեծ զորակազմ է տեղակայված, փակ են փողոցները: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ քաղաքում չկա ո՛չ լույս, ո՛չ համացանց: Տաչիրան համարվում է իշխանությունների հանդեպ առավել արմատական տրամադրվածը:







































