«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած հինգշաբթի օրը կայացած ՕԵԿ քաղխորհրդի նիստը վերածվել է «ռազբորկայի»: Լարվածությունը ստեղծվել է այն μանից հետո, երμ քաղխորհրդի նիստերի ժամանակ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ-ական նախարարներին իրենց պարտականություններից չբխող հանձնարարություններ է տվել, խոսել է բիզնեսների ընդլայնման, նոր բիզնեսների ստեղծման մասին, ինչը դուր չի եկել գործադիրի անդամներին:
Եվ ահա վերջին քաղխորհրդի նիստի ժամանակ ՕԵԿ նախարարների համբերության բաժակը լցվել է, նրանք վիճաբանել են, հերթով լքել քաղխորհրդի նիստի դահլիճը:
Սակայն ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ ասելով.«Առհասարակ, ՕԵԿ քաղխորհրդի նիստերի ժամանակ վեճեր չեն լինում, ՕԵԿ-ն այն եզակի քաղաքական ուժերից մեկն է, որը որոշումներ է ընդունում շատ առողջ մթնոլորտում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։








































