Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

2018-ին Զինվորը «դուխ տալու» համար «կատակով» զենքը պահել է ծառայակցի գլխին ու սպանել նրան

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Աշոտ Չ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Չ.-ն, լինելով պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, ընդգրկված է եղել մարտական հերթապահության մեջ:

2018 թվականի հունվարի 27-ին, ժամը 16-ին դիրքի ավագի կողմից կատարվել է հերթափոխ, Աշոտ Չ.-ն ու շարքային Հովսեփ Գ.-ն ստանձնել են դիտորդի պարտականություններն ու մարտական դիրքում զբաղեցրել են հարևան խրամաբջիջները:

Հովսեփը մինչև բանակ զորակոչվելն ընտանիքի հետ բնակվել էր Ռուսաստանում, հայերենին լավ չէր տիրապետում: Հերթափոխը ստանձնելուց տասը րոպե անց նա գնացել է Աշոտի խրամաբջիջ՝ զինվորի պարտականությունների հետ կապված որոշ հարցեր ճշտելու: Այդ պարտականությունները նրա համար գրել էին հայերեն՝ ռուսերեն տառերով, նա որոշ բառեր չէր հասկանում, հարցնում էր ծառայակիցներին:

Աշոտը, ըստ դատական ակտի, պատասխանել է Հովսեփի հարցերին, ապա երկու զինվորները սկսել են զրուցել այլ թեմաներով՝ ռուսաստանյան կյանքի, ռուս աղջիկների, հայ և ռուս աղջիկների բարքերի տարբերությունների մասին: Այնուհետև խոսել են հավատի թեմայով: Հովսեփ Գ.-ն ասել է, թե Աստծուն չի հավատում, ոչ մի բանից չի վախենում, ապրում է միայն… իր մոր համար…

Աշոտ Չ.-ն պնդել է, թե հնարավոր չէ չվախենալ:

Խոսակցության ժամանակ Աշոտը գտնվել է նստած դիրքում, Հովսեփը կանգնած է եղել նրա դիմաց:

Աշոտը վերցրել է Հովսեփին ամրակցված ինքնաձիգը, խախտել է զենքի հետ վարվելու կանոնները՝ առանց մարտական փամփուշտներով լիցքավորված պահեստատուփն անջատելու՝ ցուցադրաբար անհարկի լիցքավորել է զենքը, որ Հովսեփը վախենա:

Հովսեփը գլուխը կախել է դեպի Աշոտը, սաղավարտն ընկել է նրա աչքերին, ու նա ասել է, թե միևնույնն է՝ չի վախենում:

Աշոտ Չ.-ն այդ ընթացքում զենքից անջատել է պահեստատուփը, զենքի փողն ուղղել է Հովսեփի գլխին ու, մոռացության տալով, որ լիցքավորել է զենքը, սեղմել է ձգանը: Արձակված կրակոցից Հովսեփ Գ.-ն ճակատային շրջանում ստացել է մահացու հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում:

Աշոտ Չ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով:

Աշոտ Չ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե մարտական հերթապահության ժամանակ իրեն՝ որպես ավելի փորձառու զինծառայողի, վստահել էին նորակոչիկի հետ հերթապահությունը: Ինքը զորակոչվել էր 2016 թվականի հուլիսի 7-ին, դեպքի պահին մեկուկես տարվա զինծառայող էր:

Երբ դեպքի օրը ինքն ու Հովսեփը ստանձնել են դիտորդի պարտականությունները, մի քանի րոպե անց Հովսեփը եկել է իր խրամաբջիջ՝ դիտորդի պարտականությունների մասին որոշ հարցեր պարզելու: Հովսեփը Ռուսաստանում էր ապրել, հայերեն լավ չէր հասկանում: Նա իրեն ամրակցված զենքը ուսը գցած էր եկել իր խրամաբջիջ: Իր մոտ գալով՝ նա զենքը ուսից իջեցրել ու հենել է պատին: Ինքը նրա համար որոշ անհասկանալի բառեր է պարզաբանել: Զրույցը շարունակել են: Ինքը նստել է փայտի վրա:

Խոսել են տարբեր թեմաներով: Ինքը հետաքրքրվել է ռուսաստանյան ապրելակերպի, վարքուբարքի, նաև՝ աղջիկների մասին, խոսել են աղջիկների գեղեցկության մասին՝ թե որ քաղաքներում են աղջիկներն ավելի գեղեցիկ: Քննարկել են տղաների ու աղջիկների միջև սեռական հարաբերությունների հարցը, Հովսեփն ասել է, թե կորեացի ընկերուհի է ունեցել:

Այնուհետև Հովսեփն ասել է, թե Աստծուն չի հավատում, ոչ մի բանից չի վախենում: Նա այդ բառերը մի քանի անգամ կրկնել է:

Ինքը չի հավատացել նրան, աջ ձեռքով վերցրել է Հովսեփի ինքնաձիգը, լիցքավորում է կատարել: Հովսեփը կանգնած դիրքից գլուխը կախել, նայել է իրեն ու ասել է, թե միևնույնն է՝ ոչ մի բանից չի վախենում: Սաղավարտն ընկել է նրա աչքերին: Ինքը ցանկացել է կատակել, կատակով վախեցնել Հովսեփին: Մոռացել է, որ զենքը քիչ առաջ լիցքավորեց, ու զենքի մեջ մարտական փամփուշտ կա: Հովսեփի համար աննկատ ինքնաձիգի վրայից հանել է փամփշտատուփը, մոռացել է, որ զենքը չի լիցքաթափել, սեղմել է ձգանը: Հովսեփն ընկել է գետնին: Ինքը զենքը մի կողմ է նետել, մոտեցել է Հավսեփին, տեսել է, որ արյուն կա, և Հովսեփը չի շարժվում: Դեպքը տեղի է ունեցել ժամը 16-ն անց 20 կամ 25: Ինքը վազելով գնացել է գետնատնակ, որ դիրքի ավագին հայտնի տեղի ունեցածը: Մոտեցել են անձնակազմի զինվորներից, ինքն ասել է, թե Հովսեփին խփել է:

Զինվորները գնացել-հետ են եկել, ասել են, որ Հովսեփը մահացել է: Եկել են հրամանատարական կազմից, հետո եկել են ռազմական ոստիկանությունից, հարցաքննել են իրեն:

Ինքն ու Հովսեփը լավ հարաբերություններ ունեին: Հովսեփին ճանաչում էր տասներկու օր՝ 2018 թվականի հունվարի 15-ից: Դեպքից մի քանի օր առաջ այլ զինծառայողների ներկայությամբ դարձյալ խոսել են Աստծուն հավատալու թեմայով, Հովսեփն ասել է, թե Աստծուն չի հավատում…

Աշոտ Չ.-ն պնդել է, թե կատակով է զենքը պահել Հովսեփի վրա, գործողությունը կատարել է «իմիջիայլոց», մտածել է՝ առանց փամփուշտի է կրակում, քանի որ փամփշտատուփը հանել էր, բայց մոռացել էր, որ զենքը լիցքավորել է, զենքի մեջ փամփուշտ կա…

Աշոտ Չ.-ն զղջացել է կատարածի համար:

Վկա Համլետ Ա.-ի ցուցմունքով՝ դեպքից հետո Աշոտը գետնատնակի մոտ չոքած՝ ասում էր, թե անմեղ մարդու է սպանել: Նա «շոկի մեջ էր», լացում, գոռում էր, ասում էր, թե կատակով ցանկացել է վախեցնել Հովսեփին… Վերջինս քչախոս էր, առաջին անգամ էր ընդգրկվել մարտական հերթապահության մեջ…

Վկա Ժորիկ Կ.-ի ցուցմունքով՝ իմացել են, որ Աշոտի ու Հովսեփի միջև Աստծուն հավատալ-չհավատալու մասին է խոսակցություն եղել, Աշոտը «փորձել է դուխ տալ»… Վկայի կարծիքով՝ Աշոտը վատ մարդ չի, շփվող, ուրախ տղա է, նա դիտավորությամբ չի կրակել… Հովսեփին լավ չի ճանաչել, բայց նրանից վատ բան չի տեսել… Նա խելոք տղա էր, քիչ էր խոսում, ոչ մեկի հետ կոնֆլիկտի մեջ չէր… Դեպքից հետո Աշոտ Չ.-ն ցանկացել է զինաբուրգից զենք վերցնել ու ինքն իր վրա կրակել…

Դատարանը Աշոտ Չ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով, և դատապարտել է 6 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է ամբաստանյալի՝ անազատության մեջ գտնված 10 ամիս 27 օրը և վերջնական պատիժ է սահմանվել 5 տարի 1 ամիս 3 օր ազատազրկումը:

Կիառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և Աշոտ Չ.-ն ազատվել է պատժի կրումից: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, նա ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել գործով մեղադրող դատախազը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները:

Դատախազը պահանջել է պատժի մասով՝ խստացման առումով, փոփոխել դատավճիռը, Աշոտ Չ.-ին դատապարտել 7 տարի իրական ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջել են բեկանել դատավճիռը, գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում