Thursday, 25 04 2024
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները

Քանի դեռ Գագիկ Հարությունյանն է ԲԴԽ նախագահը, դատական համակարգում հեղափոխություն չի լինելու

«Դատական համակարգի հետ կապված խնդիրն այսօր ամենահրատապն է մեզ համար: Հեղափոխություն տեղի է ունեցել Հայաստանի քաղաքական համակարգում, բայց դատական համակարգում հեղափոխություն տեղի չի ունեցել: Ես ձեզ կարող եմ վստահեցնել մի բան՝ առանց սեթևեթանքի:

Առանց պայմանականությունների և նախապայմանների դատական համակարգ, որի վճիռներն ու որոշումները վստահելի կլինեն ոչ միայն հայ հանրության, այլ նաև միջազգային հանրության համար, դա մեզ համար առանցքային նշանակության հարց է»,- ԵԽԽՎ-ում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհին Հայաստանը պատրաստ է գնալ մինչև վերջ, որովհետև մենք հասկանում ենք, որ առանց իսկապես անառարկելիորեն անկախ դատական համակարգի՝ հնարավոր չէ երաշխավորել ժողովրդավարության ինստիտուցիոնալ և շարունակական զարգացումը։

Վարչապետը նաև ընդգծեց, որ չի կարող երաշխավորել, որ հիմա ունենք նման դատական համակարգ, բայց կարող է երաշխավորել, որ իր կառավարությունը լրիվությամբ վերացրել, դադարեցրել է այն պրակտիկան, երբ դատական համակարգը ուղղորդվում էր կառավարության կողմից: «Բայց ես, օրինակ, չունեմ հարյուր տոկոսանոց վստահություն, որ դատական համակարգի վրա ունեցած այլ ազդեցություններ մինչև այսօր չեն պահպանվել, և ես չունեմ համոզվածություն, որ մեր դատական համակարգում կոռուպցիա չկա, որովհետև 10 օր առաջ ՀՀ-ում դատավոր է ձերբակալվել կաշառք ստանալու պահին»,- ասել էր վարչապետը։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ևս համակարծիք է, որ հեղափոխությունը ոչ միայն դատական համակարգ չի հասել, այլև հեղափոխությունից հետո դատական համակարգի վիճակն ավելի է վատացել, ինչը շտկելու համար հեղափոխական մոտեցումներ են պետք։ Միայն օրենսդրական փոփոխությունների մասին խոսելով, ռազմավարություններ մշակելով՝ հնարավոր չէ կոնկրետ արդյունքների հասնել։

«Այս իշխանությունը նշում էր, որ գալիս է դատական համակարգում գոնե տեսանելի ապագայում տեղաշարժ ապահովելու համար։ Բայց ես, որպես այս ոլորտի ներկայացուցիչ, կարող եմ փաստել, որ ոչ միայն տեղաշարժ չկա, այլև մի բան էլ վատացել է վիճակը, դեպի վատն ենք գնում, որովհետև նախկին իշխանության կադրերը հատ առ հատ նշանակվել էին, որ հլու-հնազանդ հրահանգ կատարեին, և այս դատավորին ուղղակի անկախություն տալը դեռ չի նշանակում, որ դատական համակարգը այսուհետ ավելի լավն է լինելու։ Այստեղ մենք մտածելակերպի խնդիր ունենք շատ լուրջ»,- ասաց Գյոզալյանը։

Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ է պետք հեղափոխությունը դատական համակարգ հասցնելու համար, և ինչպե՞ս կարելի է փոխել իր նկարագրած իրավիճակը, փաստաբանը նկատեց. «Խնդիրը պետք է լուծվեր ատեստավորման միջոցով, անցումային արդարադատության միջոցով և այլ գործիքներով ու մեխանիզմներով։ Գործիքակազմը շատ է, պետք էր քննարկել և ընտրել լավագույնը»։

«Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանն էլ է կիսում ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունները։ Նրա խոսքով՝ դատական իշխանությունում հեղափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ նախ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը փոխվի, քանի որ նա Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից է եղել և չի կարող օբյեկտիվորեն կառավարել խորհուրդը։ Հարությունյանի փոփոխությունը իրավապաշտպանն առաջնային է համարում, որից հետո պետք է փոխվեն ներկայումս գործող դատավորների 70 տոկոսից ավելին, որոնք ևս ծառայել են նախկին իշխանություններին և իրենց գործունեությունը չեն պատկերացնում առանց կողմնակի միջնորդությունների ու հրահանգների:

«Դատական իշխանությունում փոփոխությունը չի կարող էվոլյուցիոն լինել։ Փոփոխությունները պետք է լինեն կտրուկ։ Վարչապետը շատ ճիշտ է նկատել, որ դատական համակարգում առ այսօր էլ միջամտություններ, ճնշումներ կան, և դատական համակարգն առհասարակ անկախ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Պողոսյանը։

Նրա խոսքով՝ բացի այս ամենից, պետք է ներդրվեն նաև դատավորների պատժելիության հստակ մեխանիզմներ։ «Այսօր ինչ-որ բաներ կան, բայց իրավախախտում թույլ տված դատավորներն այսօր պատժելի չեն։ ԲԴԽ-ն իր ամբողջ կազմով ու նախագահով պետք է փոխվի։ Նրանք չեն կարողանում անգամ իրավախախտում թույլ տված դատավորին պատժել։ Պատկերացնել, թե ներկայիս ԲԴԽ-ն կկարողանա առողջացնել դատական համակարգը, նույնն է թե՝ ասել, որ մի սովորական քաղաքացի փորձել է թռչել Լուսին։ Մենք Գագիկ Հարությունյանի հետ չունենք ճանապարհ անցնելու։ Քանի դեռ Գագիկ Հարությունյանն է ԲԴԽ նախագահը, դատական համակարգը լինելու է այս վիճակում։ Մինչև նա լիազորությունները վայր չդնի, ինչու չէ՝ նաև ենթարկվի քրեական պատասխանատվության, դատական համակարգում բան չի փոխվի»,- եզրափակեց Մարինա Պողոսյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ դատական համակարգի առողջացման համար անհապաղ պետք է գործնական քայլեր ձեռնարկել: «Այո, գործնական քայլեր են պետք, օրենսդրության բարելավում, անցումային արդարադատության և այլ կարևոր ինստիտուտների ներդրման հայեցակարգերը արդեն պետք է մշակված լինեին և դրված լինեին հանրային քննարկման։ Վարչապետը շատ ճիշտ է ասում, ճիշտ շեշտադրումներ է անում, բայց մենակ վարչապետը չի կարող հա՛մ խոսել, հա՛մ գործողություններ անել։ Բա արդարադատության նախարարը ինչո՞վ պետք է զբաղվի, նրա գործառույթը ո՞րն է։ Չնայած անցած տարի արդարադատության նախարարը երկու անգամ ընտրության մասնակցեց, բա, բնականաբար, ժամանակ չի ունենա իր բուն գործով զբաղվել»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում