ԱՄՆ-ը սխալ է համարում Ուկրաինայի իրադարձություններին ցանկացած ռազմական միջամտություն: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսաքիին:
«Ցանկացած ռազմական միջամտություն վնաս կպատճառի: Մեր ուղերձը մնում է նույնը`պետք է կարգավորել իրավիճակը խաղաղ ճանապարհով»,- ասել է Փսաքին:
Նա խուսափել է այն հարցի պատասխանից`արդյո՞ք Վաշինգտոնը ռուսական զորավարժությունները կապում է Ուկրաինայի դրության հետ` նշելով. «Մենք հետևում ենք դրան և կշարունակենք հետևել»:









































