ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանի հետ կրկին սառը պատերազմ սկսել Ուկրաինայի իրադրության պատճառով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը`վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
Դրա հետ մեկտեղ, նա Մոսկվային կոչ է արել հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Նա նշել է, որ «պետք է շատ զգույշ լինել» այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները գնահատելիս:










































