2014 թ. սկզբից ապստամբ խմբավորումների բախումների հետևանքով Սիրիայում 3300 մարդ է զոհվել: Այս մասին է հաղորդում Reuters գործակալությունը՝ հղում անելով ընդդիմադիր մոնիթորինգային Syrian Observatory for Human Rights խմբին:
Նշվում է, որ, մասնավորապես, սպանություններին մասնակցել է ծայրահեղական «Իրաքի Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Իրաքի Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ոչնչացնում են Սիրիայի ճարտարապետական և մշակութային հուշարձանները:









































