Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

«Ես վստահ եմ, որ իմ աղջկան ամուսինն ա սպանել, ու սարքում ա, ամեն ինչ դասավորում ա, որ իբր Մարոս ինքնասպան ա եղել…»

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում շարունակում ենք հետևողականություն ցուցաբերել նախապես մեր կողմից մի շարք հրապարակումներում բարձրաձայնված 20-ամյա Մարո Գուլոյանի դեպքի կապակցությամբ:

«Մեկ ա ես վստահ եմ, որ իմ աղջկան ամուսինն ա սպանել, ու սարքում ա, ամեն ինչ դասավորում ա, որ իբր Մարոս ինքնասպան ա եղել, խալաթի գոտիով կախվել ա: Տենց բան չկա, Մարոս ոչ խալաթ ուներ, ոչ էլ 4 ամսական հղի լինելով ինքնասպանության կգնար»,- ասաց Մարո Գուլոյանի հայրը` Ռոման Թովմասյանը: 2012 թվականին Մարո Գուլոյանին իբր ինքնասպան եղած գտել են նրա ամուսնու` Գևորգ Գուլոյանի հարազատները:

Մինչդեռ Մարոյի ծնողները կասկածում են, որ իրենց աղջկան հենց ամուսինն է սպանել, քանի որ մահացած գտնելուց մոտ մեկ ժամ առաջ Մարոն ծնողների հետ պայմանավորվել էր, որ 1 տարեկան դստեր հետ պետք է վերջնական լքեր ամուսնուն ու տեղափոխվեր ծնողների հետ ապրելու: Մարոյի հայրը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ նախկին փեսան պարբերաբար բռնություն է գործադրել Մարոյի նկատմամբ. «Մի անգամ էլ մազերից նենց ա քարշ տվել, խփել, որ ուշքը գնացել ա Մարոյի: Անընդհատ բաժանվելու մասին էր խոսում աղջիկս: Էդ Գևորգն էլ ասում էր` էրեխուն թող, դու գնա: Էդ օրն էլ երևի էրեխու տանելու կռիվ ա եղել: Դա կազինոներից տուն չէր գալիս, սաղից փող էր վերցնում, տանում խաղում: Մեր բարեկամներից` էլ հաշմանդամ, էլ ուսանող, սաղից փող էր վերցրել ու չէր վերադարձրել: Կազինոների համար Մարոյին էր ստիպում փող ճարեր, որ չէր ճարում, ծեծում էր աղջկաս: Էդ Գևորգը «վոոբշե բրաչնիյ աֆերիստ ա եղել, էդքան բան: Նրանք միշտ էլ էրեխու համար կռվում էին. Մարոն ասում էր` էրեխուն հետս տանելու եմ, նա էլ սպառնում էր` եթե տանես, ես էլ ձերոնց էրեխեքից մեկին կտանեմ: Սպառնում էր, թե տղաներիս կսպանի, եթե Մարոն բաժանվելուց թոռանս էլ հետը մեր տուն բերեր»:

2012 թվականին հուլիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում Մարո Գուլոյանը, ոստիկանության ներկայացմամբ` խալաթի գոտիով ամուսնու բնակարանում կախվել է. Մարոյի ծնողները պնդում են` «Դա ինքնասպանություն չէ, սպանություն է, ոստիկանությունը արհեստականորեն ինքասպանություն է սարքում»:

21-ամյա հղի կնոջ կասկածելի ինքնասպանության քրեական գործը վարույթ ընդունելը 2 անգամ մերժվել է: Առաջին անգամ Կոտայքի մարզի քննչական բաժնում կատարվեց նախաքննությունը, որը որոշել է գործի վարույթը մերժել, ապա տոժողի իրավահաջորդի դիմումով, Գլխավոր դատախազի որոշմամբ Մարոյի գործի քննությունը վերաբացվել էր, ու գործի քննությունը հանձնարարվել էր Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնին, որը անցյալ տարի նույնպես որոշեց գործի վարույթը կարճել: Այս որոշման դեմ տուժողի իրավահաջորդը բողոք է ներեկայացրել. երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստն էր, որը սկսվեց առանց քննիչի ներկայության և 20 րոպե ուշացումով:

Տուժողի իրավահաջորդ Ռոման Թովմասյանի փաստաբանը` Լուսինե Մինասյանը դատարանին ներկայացրեց որոշ հիմնավորումներ, որով կասկածի տակ է առնում նախաքննական մարմնի գործողությունները:

Փաստաբանի ներկայացմամբ` նախաքննական մարմնին ցուցմունքներ տվողների ասածները խիստ հակասական են և դեպքի հետ կապված ժամային տվյալները չեն համընկնում, ընդ որում, այդ մարդիկ չեն կարողանում բացատրել թե ինչո՞ւ են այդքան հակասական ցուցմունքներ տվել: Մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ նույն անձանց 1-ին և 2-րդ ցուցմունքներն իրարից էականորեն տարբերվում են:

Բացի այս, նախաքննական մարմինը պարզել է, որ Մարո Գուլոյանը կախվել է իր խալաթի գոտիով, մինչդեռ խալաթը չեն հայտնաբերում. Մարոյի ամուսնու ծնողները ցուցմունքում նշել են, որ խալաթը նրա հետ թաղել են, սակայն արտաշիրիմում անելուց հետո այն չեն հայտնաբերել: Իսկ հետո այդ նույն մարդիկ ասել են, որ խալաթը հանգուցյալի բարձի մեջ են դրել ու թաղել: «Բայց բարձն այնքան փոքր է, որ սրբիչե խալաթն ու այլ հագուստներն այդտեղ չէին տեղավորվի: Իսկ խալաթը գտնելը շատ կարևոր էր, որպեսզի համադրվեր «ինքնասպանության գործիք» գոտու հետ, արդյոք նման բան գոյություն ունի»,-մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մինասյանը:

Մեզ հետ զրույցում Մարոյի հայրն էլ պնդեց, որ Մարոն երբեք խալաթ չէր հագնում, նրա մայրն էլ աղջկա պահարանում խալաթ երբեք չի էլ տեսել: Իսկ Մարոյի ամուսնու հարազատները նախաքննական մարմնին ասել են, որ այդ խալաթը նվիրել են ամուսնության կապակցությամբ:

Դատարանում փաստաբանը նախաքննական մարմնի այլ գործողություններն էլ կասկածի տակ առավ. վկաները վստահեցրել են, որ Մարոյի պարանոցին կարմրավուն հետք են նկատել և հասկացել են, որ կախվել է, բայց դիակի լուսանկարներում կարմրավուն հետք չկա: Փաստաբանի ներկայացմամբ`ըստ համապատասխան գրականության, կախված մարդու մոտ այլ վնասվածքներ են լինում, ինչը Մարոյի մոտ չի եղել:

Լուսինե Մինասյանի ներկայացմամբ, Մարոյի ամուսնուն` Գևորգ Գուլոյանին ժամը 17.00-ի սահմաներում իր հորեղբայրն ուղարկել է մոտակա հողատարածքից շինարարության համար անհրաժեշտ երկաթյա ձող բերելու: Գևորգը մեքենայով գնացել է շատ կարճ ճանապարհը, վերադրձել 10 րոպե անց ու լսել քրոջ բղավոցն ու օգնության կանչը: Ինչպես նկատեց փաստաբանը, համադրելով ժամը 17:00 և 10 րոպե հողատարածք գնալն ու հետ վերադառնալը, ապա չէր կարող դեպքը տեղի ունենալ ժամը 19:00-ի սահմաններում, բղավոցից 2 ժամ հետո, ինչպես վկաները ցուցմունքներում են նշել: Այսինքն, եթե ժամը 17:00-ի սահմաններում Գևորգի հարազատներից մեկը, որի հետ նույն տանն են ապրում, բղավել է և օգնություն կանչել, ապա տարօրինակ է, որ հետո նշել են, թե Մարոյին արդեն կախված վիճակում հայտնաբերել են ժամը 19:00-ի սահմաններում:

Փաստաբանը դատարանում ներկայացրեց, որ դեպքի առնչությամբ ժամային հակասություններ կան նաև Գևորգ Գուլոյանի հոր ցուցմունքում և 2-րդ նախաքննության ժամանակ սա ևս չի պարզվել:

Գուլոյանի հարազատներից Արմինեն ցուցմունքում նշել է, որ Գևորգի քույրը` Լիանան, Մարո Գուլոյանին կախված տեսնելուց բղավել և օգնություն է կանչել, իսկ մյուս հարազատներից Արմինեն ցուցմունքում նշել է, թե Լիանան օգնություն չի կանչել, այլ բարձրացել է տան 2-րդ հարկ և տանեցիներին ասել` թե նման դեպք է տեղի ունեցել: «Լիանան և Արմինեն խեղում են փաստերը, ասում են, իբր լավ չեն հիշում, բայց նշեմ, որ դեպքից անմիջապես հետո մարդիկ ավելի լավ են հիշում իրադարձությունը, քան բավականին ժամանակ անց: Այնպես, որ այս ցուցմունքներում էլ հակասություններ կան, որը ևս պետք է պարզվի»,-ասաց փաստաբանը:

«Ամբողջ «ազգուտակով» պահում են իրենց տղուն ու կոծկում ճշմարտությունը, դե իրենց տղուն հո չեն ուզի նստացնել»,- իր կարծիքը հայտնեց Մարոյի հայրը` Ռոման Թովմասյանը:

Փաստաբանը բժիշկների գործողություններն էլ է կասկածի տակ առել. գործում նշված է, որ Մարո Գուլոյանին հիվանդանոց են ընդունել ժամը 19:20-ին: Ըստ փաստաբանի, բժիշկներն իրենց ցուցմունքներում նշել են, որ շատ կարճ ժամանակում պարզել են` Մարոն դիակ է, օգնություն ցուցաբերելու հնարավորություն չկար. «Սակայն դրանից 2 ժամ հետո են ահազանգել ոստիկանություն, անհասկանալի է, թե 2 ժամ ի՞նչ օգնություն էին ցուցաբերում դիակին»:

Այս գործով, մեղմ ասած, մի տարօրինակ հանգամանք էլ կա, փորձաքննական մարմինն էլ գործին լուսանկարները չի կցել, պատճառաբանելով, թե դրանք վնասվել են, մինչդեռ, նա պետք է իր այդ պատճառաբանությունը հիմնավորելու համար, վնասված լուսանկարները կցեր գործին: Բայց, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց փաստաբանը, փորձաքննական մարմինը վստահեցրել է, թե լուսային ժապավենը գցել է: Փաստաբանի խոսքերով` «Ֆոտոլրագրողի կողմից ժամանակին ֆիքսված վնասվածքները, նախաքննական մարմինը ասում է, որ չեն տեսել, նման վնասվածքներ չկան: Բոլոր միջոցներով փակուղի են ստեղծում»:

Ընդ որում, անհասկանալի է, թե ինչո՞ւ նման լուրջ կառույցը, այն էլ 21-րդ դարում, աշխատում է, ոչ թե թվային ֆոտոխցիկով, այլ` լուսային, ու մի բան էլ հանգիստ պատճառաբանում, թե ժապավենը վնասվել է, դեն է նետել, այսինքն` գործով ապացույցը դեն է նետել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 10-ին, ժամը`11:00-ին:

Մարո Գուլոյանի մահվան պատճառները բացահայտելու և արդարությունը վերականգնելու համար հետեողական է նաև «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության Արագ Արձագանքման Խումբը, որի անդամները ներկա էին դատական նիստին, և, ինչպես վստահեցնում են, մինչև վերջ հետևելու են իրավապահ մարմինների գործողություններին:

Նելլի Բաբայան
Հետաքննող լրագրող
Արագ Արձագանքման Խումբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում