Մյանմայում (Բիրմա) դեմոկրատական ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժին այսօր տնային կալանքից ազատվելուց հետո առաջին անգամ, դուրս է եկել Յանգոն քաղաքից: Սու Չժին Մեծ Բրիտանիայում ապրող իր որդու հետ այցելել է հնագույն Բագան քաղաքը:
Reuters-ի փոխանցմամբ, Սու Չժին Բագանում հանդիպել է իր գլխավորած «հանուն ժողովրդավարության» ազգային լիգա կուսակցության անդամներին: Հունիսի վերջին Բիրմայի իշխանությունները նրանից պահանջել էին հրաժարվել քաղաքական գործունեությունից:
Նրա կուսակցությունը արգելվել էր անցյալ տարվա ընտրություների ժամանակ իր թեկնածուներին չներկայացնելու համար:
Նոբելյան մրցանակի դափներկիր Սի Չժին կալանքի տակ անց է կացրել ընդհանուր առմամբ 15 տարի:









































