Monday, 06 05 2024
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ֆելիքս Ցոլակյանն անցկացրել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի նախագահությամբ ապրիլի 12-ին անցկացվել է փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցել են ապրիլի 5-12-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական և այլ աշխատանքների մասին:

«Հնչեցված զեկույցներից հետո նախարար Ֆելիքս Ցոլակյանը տվեց մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են ՀՓՋ-ներում առկա գույքային և շենքային պայմաններին, անձնակազմի հետ աշխատանքին և կարգապահության ապահովմանը: Նախարարը նախանշեց մայրաքաղաքում և յուրաքանչյուր մարզային վարչությունում առկա խնդիրները, ինչպես նաև աշխարհագրական դիրքի, եղանակային պայմանների, տնտեսական և արդյունաբերական զարգացման առանձնահատկություններով պայմանավորված՝ աշխատանքային առաջնահերթությունները:

Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ մարզերում հենակետերի բաշխվածությանը, ՓԾ ստորաբաժանումների պատշաճ պատրաստությանը, անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և կարգադրեց հնչեցված մտահոգություններին տալ առարկայական լուծումներ:

Նախարարը մտահոգություն հայտնեց Երևանի ՀՓՋ-ների տեխնիկական ապահովվածության հարցով և նշեց, որ սպասվող օժանդակության ժամանակ ջոկատները կհամալրվեն անհրաժեշտ տեխնիկայով:

«Երևանում այսօր առկա են լրջագույն խնդիրներ: Մենք փաստացի մայրաքաղաքում նստած ենք «վառոդի տակառի» վրա: Այստեղ են տեղակայված քիմիական արդյունաբերության և այլ հնարավոր աղետածին գործունեություն իրականացնող ձեռնարկություններ»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև բազմաբնակարան շենքերի անվտանգության հետ կապված խնդիրներին:

«Հարցն ամենևին շենքերի վերին հարկեր հասանելիություն ապահովող տեխնիկայի առկայությունը չէ: Աշխարհում կան 100-200 հարկանի շենքեր և այս կառույցներում անվտանգության ապահովման միակ լուծումը՝ շինարարության ընթացքում անվտանգության հետ կապված խնդիրների բացառումն է և հակահրդեհային համակարգերի առկայությունը»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Բացի այդ, ըստ Ֆելիքս Ցոլակյանի, առկա է շենքերին տեխնիկա մոտեցնելու խնդիրը:

«Մայրաքաղաքի կենտրոնում միմյանց չափազանց մոտ կառուցված են շենքեր, և անհրաժեշտության պարագայում, հրշեջ մեքենան ուղղակի չի կարող մոտենալ նրանցից որևէ մեկին»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Առանձնահատուկ խնդիր է նաև խցանումները, և առավել ծանրաբեռնված ժամերին մարտական հաշվարկն առևույթ մոտակայքում գտնվող դեպքի վայր կարող է հասնել միայն տևական ժամանակ հետո:

Անդրադառնալով փրկարարների աշխատանքին՝ մասնավորապես, արհեստավարժության ապահովմանը, նախարարը հանձնարարեց, որ առկա խնդիրների վերաբերյալ վերլուծությունները, նախանշված լուծումներով, ինչպես նաև հանձնարարականներով, հասցվեն բոլոր ստորաբաժանումներին:

Նախարարը մտահոգություն հայտնեց նաև հանրային մարդաշատ վայրերում անվտանգության ապահովման վերաբերյալ:

«Ներկա պահին մայրաքաղաքի հանրային մարդաշատ օբյեկտներում աղետի դեպքում իրական գործող և աշխատող տարհանման մեխանիզմ գոյություն չունի:

Շատ հնարավոր է, որ ինչ-որ մի տեղ առկա է գեղեցիկ և մանրակրկիտ տարհանման պլան, սակայն, ցավոք, այն միայն թղթի վրա է»,- ասաց նախարարը:

Խորհրդակցության ընթացքում նախարար Ֆելիքս Ցոլակյանը խոսեց նաև սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին, շեշտելով, որ դրանք միտված են լինելու ծառայությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

ԱԻՆ-ը, ըստ նախարարի, որպես զարգացման ուղենիշ պետք է գնա ոչ թե հետևանքի վերացման, այլ դեպքերի կանխարգելման ճանապարհով:

«Շատ կարևոր տեղ է տրվելու դեպքերի կանխարգելմանը: Այս գործում շատ կարևոր դերակատարում ունեն քաղպաշտպանության և բնակպաշտպանության վարչությունները»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Ըստ նախարարի՝ այս խնդրի իրականացման ճանապարհին ԱԻՆ աշխատակիցների գլխավոր զենքը նախաձեռնողականությունն է և որպես արդյունք՝ հայտնաբերված թերությունների մասին ահազանգն ու բարձրաձայնումը:

Նախարարը, հղում կատարելով փրկարար ծառայության մասին օրենքին, նշեց, որ կառույցի աշխատակիցները իրավասու են մտնել ցանկացած հաստատություն և պահանջել անվտանգության ապահովման բոլոր փաստաթղթերը, դիտարկել առկա թերությունները:

Ըստ նախարարի՝ ԱԻՆ-ը պարտավոր է հայտնաբերել և բարձրաձայնել ոլորտում առկա բոլոր խնդիրները:

«Դա կլինի, թերևս, մեր ամենամեծ և ամենակարևոր գործը»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը կարգադրեց նաև տարածքային փրկարար վարչությունների ղեկավարներին ակտիվորեն համագործակցել տեղական իշխանությունների հետ, մասնավորապես, գույքային և շենքային պայմանների բարելավման հարցերով՝ վստահություն հայտնելով, որ այս համագործակցությունը կտա ցանկալի արդյունք:

Նախարարն ընդգծեց կառույցներում կարգ ու կանոնի խստագույնս պահպանումը և շեշտեց, որ թերությունների հայտնաբերման դեպքում կարող են լինել կադրային լուծումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում