Ինդոնեզիացի քաղաքական գործիչ Միխայիլ Գորբաչովը, որին ծնողները անվանակոչել են ԽՍՀՄ առաջին նախագահի պատվին, առաջադրել է իր թեկնածությունը Ինդոնեզիայում կայացած խորհրդարանական ընտրություններում: Այս մասին գրում է New Straits Times-ը:
Նշվում է, որ ավելի վաղ ինդոնեզիացին, որի ամբողջական անունը Միխայիլ Գորբաչով Դոմ է, շրջակա միջավայրի ոլորտում հետազոտություններով էր զբաղվում:
Նա ասել է, որ իր ծնողները այնքան վստահ են եղել, որ իրենց ընտանիքում աղջիկ է ծնվելու, որ նույնիսկ տղայի անուն չեն մտածել: Այդ պատճառով էլ, երբ տղա է ծնվել, նրանք ընտրել են ԽՍՀՄ նախագահի անունը՝ համարելով, որ դա հաջողված ընտրություն է։









































